14:47 | 08.08.18 | Նորություններ | 4608

Երեւանում կխոսեն կրիպտոարժույթների պրակտիկ օգտագործման մասին

Օգոստոսի 9-ին՝ ժամը 19:00-ին, Երեւանի Hero House կենտրոնում կկայանա «Կրիպտոարժույթների պրակտիկ օգտագործումը» թեմայով քննարկում:

Միջոցառումը կազմակերպվում է YLedger-ի Blockchain days միջոցառումների շրջանակում: Քննարկումը նաեւ Հայաստանի կրիպտո ակումբի՝ կրիպտոգրագիտությանը նվիրված շարքի առաջին հանդիպումն է:

Միջոցառման խոսնակն է Blockchain Technologies Corporation-ի գործընկեր Փիթր Ջելարդի Միքքելսոնը, ով կրիպտո շուկայում ունի շուրջ հինգ տարվա փորձ, հիմնադրել է Սկանդինավյան երկրների խոշորագույն կրիպտո համայնքը:

Մասնակցությունն անվճար է: Միջոցառման հովանավորն է Blockchain Technologies Corporation-ը:

Հայաստանի կրիպտո ակումբը հարթակ է, որի նպատակն է հանրությանը գիտելիքներ փոխանցել կրիպտոարժույթների եւ դրանց անվտանգ կիրառման մասին:

Blockchain days-ը YLedger-ի կազմակերպած միջոցառումն է, որի շրջանակում յուրաքանչյուր հինգշաբթի բլոկչեյնին եւ կրիպտոարժույթներին նվիրված միջոցառումներ են անցկացվում: YLedger-ն առաջին հայկական բլոկչեյնի կոնսորցիումն է, որի կազմում ընդգրկված են անկախ տեխնոլոգիական ընկերություններ եւ վենչուրային հիմնադրամ: