10:49 | 08.08.18 | Նորություններ | 12100
Հայաստանը ներառվել է այն երկրների ցուցակում, որտեղից արդեն հնարավոր է Play Store-ում վճարովի հավելվածներ տեղադրել եւ վաճառել:
Հայաստանի հետ միասին նորեկների ցանկում են Ալբանիան, Ալժիրը, Նամիբիան, Նիկարագուան, Տրինիդատ եւ Տոբագոն:
Ամբողջական երկրների ցանկը հասանելի է Play Console Help-ում:
Նշենք, որ այս հնարավորությանը հայ ծրագրավորողները սպասել էին երկար տարիներ: Այն կարող է նպաստել Հայաստանում արտադրվող մոբայլ հավելվածների թվի ավելացմանը եւ արտերկրում դրանց սպառման ծավալների աճին: