13:33 | 07.08.18 | Նորություններ | 12636
Թվային դարաշրջանում բարձր տեխնոլոգիաները շարունակում են սրընթաց կերպով զարգանալ եւ ներթափանցել կյանքի գրեթե բոլոր ոլորտներ՝ վերափոխելով այսօրվա արդեն թվայնացված սերնդի ապրելակերպը: Մարդիկ ավելի շատ ժամանակ են տրամադրում համակարգիչներին, սմարթ հեռախոսներին, տարաբնույթ գաջեթներին, քան առաօրյա շփմանը, ակտիվ խաղերին, սպորտին: Այդ խնդրի կրողը հատկապես երիտասարդությունն է:
Family Network (Fnet) ընկերությունը, որպես ինովացիոն հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներից մեկը, մալուխային հեռուստատեսության եւ ինտերնետի մատակարար, հաշվի առնելով խնդրի արդիականությունն ու կարեւորությունը, տարաբնույթ նորարարական լուծումներին զուգահեռ մշտապես այնպիսի միջոցառումների կողքին է, որոնք ուղղված են ֆիզիկապես եւ մտավոր առողջ, ուժեղ եւ խելացի ընտանիքի եւ սերնդի ձեւավորմանն ու զարգացմանը:
Որպես սոցիալապես պատասխանատու բիզնես, Family Network-ը մշտապես աջակցում է Հայաստանում առողջ ապրելակերպի մշակույթի զարգացմանը: Առողջ ապրելակերպի մասսայականցման, երիտասարդների եւ նրանց ընտանիքի անդամների համատեղ ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպմանն ուղղված միջոցառումները, հասարակության ընդհանուր զարգացմանն ուղղված նախագծերը մշտապես գտնվում են Fnet-ի ուշադրության կենտրոնում:
Ընկերությունն օգոստոսի 4-ին Հայաստանի Սթրիթ Վորքաութ ֆեդերացիայի կողմից կազմակերպված առողջ ապրելակերպին ուղղված ամենամյա ամենածավալուն միջոցառումներից մեկի՝ «ՎՈՐՔԱՈՒԹ ՖԵՍԹ 2018»-ի գլխավոր հովանավորն էր: Ողջունելով «ՎՈՐՔԱՈՒԹ ՖԵՍԹ 2018» փառատոնի մասնակիցներին՝ Family Network ընկերության համահիմնադիր Գեւորգ Ենգիբարյանն ասել է.
«Այնքան հպարտ եւ ուրախ եմ՝ այստեղ տեսնելով այսքան շատ սպորտային, առույգ եւ ակտիվ երիտասարդներ եւ ընտանիքներ: Հայաստանի Սթրիթ Վորքաութ ֆեդերացիան այս նախաձեռնությամբ շատ պատասխանատու եւ կարեւոր առաքելություն է իրականացնում՝ փոխելով այսօրվա «թվայնացված սերնդի»՝ այսպես կոչված google generation-ի կյանքը, հետ բերելով նրանց դեպի շփումը, բակային խաղերը, սպորտը։ Սպորտը ջանք է, եռանդ, կամքի ուժ... Եվ այդ եռանդով ու կամքի ուժով 3 երիտասարդներով ուղիղ 9 տարի առաջ հիմնեցինք FamilyNetwork-ի՝ մեր այն ժամանակ փոքրիկ ընտանիքը, որն այսօր արդեն ունի 50 աշխատակից, բաժանորդների բազմահազար բանակ, մի խոսքով՝ իսկական մեծ, չաղ, հավեսով հայկական ընտանիք»: