11:47 | 07.08.18 | Նորություններ | 3870

Google-ը գործարկել է Android 9 Pie օպերացիոն համակարգը

Google-ի նոր Android 9 Pie օպերացիոն համակարգն արդեն հասանելի է ներբեռնման համար Pixel եւ Essential Phone հեռախոսներում:

Օպերացիոն համակարգի տարվա խոշորագույն թարմացումը մյուս Android սարքերի համար հասանելի կլինի աշնանը:


Ի տարբերություն Android Oreo-ի, Android Pie-ը բազմաթիվ ներքին եւ արտաքին փոփոխություններ ունի: Դրանց թվում են նոր ինֆորմացիոն պանելը՝ Digital Wellbeing, որը ցույց կտա, թե երբ, ինչքան հաճախ եւ որքան ժամանակով է օգտագործվել այս կամ այն հավելվածը: Նաեւ հնարավորություն կստեղծվի սահմանափակել հավելվածների օգտագործման ժամանակը:

Նոր օպերացիոն համակարգի օգտատերերը նաեւ կկարողանան օգտվել նավիգացիոն նոր համակարգից, ադապտացվող խելացի մարտկոցից եւ պայծառության, գործողությունների կանխատեսման եւ մի շարք այլ գործառույթներից: