Facebook-ը սկսել է աշխատակիցների շրջանում թեստավորել Facebook Dating ծանոթությունների նոր հավելվածը:
Հավելվածի սքրինշոթերը Twitter-ում տարածել է ամերիկացի մասնագետ Ջեյն Վենգը, ում հաջողվել է հավելվածում գրանցվել ե լրացնել հարցաթերթիկը: Նա, սակայն, չի կարողացել թեստավորել հավելվածը, քանի որ այն այս պահին հասանելի է միայն Facebook-ի աշխատակիցներին:
photo © twitter.com
«Հավելվածը նախատեսված է Facebook-ի այն աշխատակիցների համար, որոնք ԱՄՆ-ում են եւ մասնակցում են ծառայության թեստավորմանը՝ խնդիրներ եւ ինտերֆեյսի անհարմարություններ հայտնաբերելու նպատակով»,- նշված է հավելվածի առաջին էջում:
Նշվում է, որ պրոդուկտը նախատեսված չէ կոլեգաների հետ ժամադրությունների համար, եւ որ Facebook-ը կպատժի այն աշխատակիցներին, որոնք կխախտեն վարքագծի կանոնները: Ավելին, թեստավորման մասնակիցներին հորդորվել է գրանցվելիս ոչ ստույգ տվյալներ լրացնել եւ պրոդուկտի գործարկման պահին ջնջել ամբողջ ինֆորմացիան:
photo © twitter.com
Նշենք, որ Մարկ Ցուկերբերգը նոր հավելվածը ներկայացրել էր այս տարվա մայիսին, նշելով որ այն երկարաժամկետ հարաբերություններ հաստատելու նպատակին է ծառայելու: Ծառայությունից օգտվել չեն կարողանա Facebook -ի այն օգտատերերը, որոնք որպես ստատուս նշել են, որ ամուսնացած են կամ հարաբերութունների մեջ: