14:59 | 06.08.18 | Նորություններ | 19265
Արտերկրում Հայաստանի Հանրապետության դեսպանատների ու հյուպատոսությունների վերաբերյալ տեղեկություններն արդեն հասանելի են Հայաստանից արտերկիր մեկնած ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար:
Արտերկիր ժամանելուց հետո այդ երկրի բջջային ցանցում գրանցվելուն պես՝ բաժանորդը ստանում է SMS անվճար ծանուցում, որտեղ նշված է տվյալ երկրում ՀՀ դեսպանատան կամ հյուպատոսության կայքէջերն ու ԱԳՆ թեժ գծի հեռախոսահամարը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում գործող դեռեւս միակ օպերատորն է, որ մատուցում է նմանատիպ ծառայություն: Ծառայությունը գործարկվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ եւ նպատակ ունի արտերկիր մեկնող ՀՀ քաղաքացիներին իրազեկել ՀՀ դիվանագիտական առաքելությունների գտնվելու վայրի եւ կոնտակտային տվյալների վերաբերյալ, ինչը հատկապես կարեւոր է տվյալ երկրում արտակարգ իրավիճակների դեպքում արագ կապ հաստատելու տեսանկյունից»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը միջազգային ռոումինգի ծառայություններ է մատուցում աշխարհի շուրջ 200 երկրում՝ 564 ռոումինգ գործընկերների ցանցերում:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը
10:30 | 19.08.24 | Հոդվածներ
Zenbook S 16. ASUS-ի նորույթն՝ արհեստական բանականության գործառույթներով