05:53 | 11.07.16 | Նորություններ | 18283

Ռուբեն Վարդանյանը հիմնում է FAST հիմնադրամը

Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ IDeA հիմնադրամը գործընկերների հետ ավարտին է հասցնում Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) գործարկման հարցերը:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) համահիմնադիրն Մեդիամաքսին տված հարցազրույցում ասել է, որ FAST-ը ուղղված լինելու է Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների համար միջավայր զարգացնելուն եւ հայաստանյան ու միջազգային գիտական հանրությունների գիտական, տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսները մոբիլիզացնելուն։

«Մենք դիտարկում ենք հիմնադրամի զարգացման համար $10 մլն-ի չափով առաջնային ֆինանսավորման տրամադրման հնարավորությունը եւ հաջորդիվ
միջոցների հավաքագրման գլոբալ արշավի կազմակերպումը՝ հիմնադրամի ծավալը երեք տարվա ընթացքում մինչեւ $200 մլն հասցնելու նպատակով։ Քննարկվող մոդելի համաձայն, FAST-ը կարող է դառնալ խառը գրանտա-վենչուրային ֆինանսավորման գործիք, իսկ հիմնադրամի կառավարումը կիրականացվի խորհրդատվական խորհրդի կողմից», - ասել է Վարդանյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այս հղումով: