YouTube-ն իր Android տարբերակում ավելացրել է «ինկոգնիտո» ռեժիմ, որն ակտիվացնելու դեպքում հավելվածում ձեր դիտումների պատմությունը կդադարի ֆիքսվել:
Նոր գործառույթի թեստավորումը մեկնարկել էր մայիսին: Գործառույթն արդեն հասանելի է բոլոր Android օգտատերերին:
«Ինկոգնիտո» ռեժիմի ակտիվացման պահին YouTube- ն, այնուամենայնիվ, զգուշացնում է, որ չնայած դիտումներն ու որոնումները չեն ֆիքսվում, սակայն ինտերնետ պրովայդերը կամ ցանցային ադմինիստրատորները կարող են տիրապետել ձեր որոնումների պատմության մասին տեղեկատվությանը: