12:47 | 18.04.18 | Նորություններ | 6488

WhatsApp-ում հնարավոր է վերականգնել ջնջված ֆայլերը

WhatsApp-ի Android տարբերակն օգտագործողները հնարավորություն են ստացել վերադարձնելու այն ֆայլերը, որոնք ջնջվել են սարքի հիշողությունից:

Այս մասին հաղորդում է WABetaInfo կայքը՝ նշելով, որ կարող են վերականգնվել այն փաստաթղթերը, ձայնային հաղորդագրությունները, gif-երը եւ լուսանկարները, որոնք ջնջվել են վերջին մի քանի ամիսների ընթացքում:

Անհրաժեշտ է, որ օգտատերը պահպանած լինի այն հաղորդագրությունը, որին կցված է եղել ջնջված ֆայլը: Եթե այն եւս ջնջված է, ապա ֆայլը վերականգնելն անհնար կլինի:

Հիշեցնենք, որ նախկինում WhatsApp-ի սերվերում ֆայլերը պահպանվում էին 30 օրվա ընթացքում, որից հետո անհետանում էին: iOS տարբերակում գործառույթն անհասանելի է: