15:19 | 28.03.18 | Նորություններ | 26545
Մարտի 26-ից «Ռոստելեկոմ»-ը Հայաստանում գործարկել է «Հեռախոսային սպասարկում» ծառայությունը՝ ինչպես նոր, այնպես էլ գործող ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր բաժանորդների համար։
Ընկերության յուրաքանչյուր բաժանորդ կարող է զանգահարել 060 46 00 00 հեռախոսահամարին (նախապես պայմանագիրը կնքելիս տրամադրած հեռախոսահամարից), անցնել նույնականացման փուլն ու հնարավորություն ստանալ մեկ զանգի միջոցով իրականացնելու մի շարք գործարքներ ՝
- պայմանագրի վերակնքում,
- սակագնային փաթեթի փոփոխություն,
- հասցեի փոփոխություն,
- ծառայության ավելացում/դադարեցում,
- ներբնակարանային տեխնիկական սպասարկման ծառայության պատվերի գրանցում,
- ծառայության ժամանակավոր կասեցում/ կասեցման դադարեցում,
- այլ ծառայություններ:
«Գործարկել ենք մի ծառայություն, որը նորույթ է մեր շուկայում եւ լայնորեն կիրառվում է շատ զարգացած երկրներում: Ընդամենը մեկ հեռախոսազանգի միջոցով մեր բաժանորդը այսուհետ կարողանում է մի շարք գործարքներ իրականացնել պարզ ընթացակարգով՝ առանց այցելելու վաճառքի եւ սպասարկման սրահներ։ Սա բաժանորդների սպասարկման նոր մշակույթ է եւ արդեն իսկ գործարք իրականացրած բաժանորդների գոհունակությունը վկայում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
«Հեռախոսային սպասարկում» ծառայությունը նախատեսված է ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար ինչպես Երեւանում, այնպես էլ ՀՀ մարզերում։ Այն հասանելի է յուրաքանչյուր օր՝ ժամը 08:00-ից մինչեւ 24:00: