Beeline-ը նվազեցրել է «գեղեցիկ» հեռախոսահամարների գները եւ ընդլայնել է http://number.beeline.am կայքում հասանելի համարների ցանկը։
«Գեղեցիկ» համարների առցանց պատվերների դեպքում գործում է հավելյալ 20% զեղչ, իսկ Beeline-ի հետվճարային սակագնային պլաններից որեւէ մեկին միանալու դեպքում պրեմիում համարի արժեքը հնարավոր կլինի վճարել 6 ամսվա ընթացքում։
Գործում է անվճար առաքում Հայաստանի ամբողջ տարածքում։
«Beeline-ն ուրախ է տեղեկացնել, որ այժմ «գեղեցիկ» համարները հասանելի են ամենացածր գներով եւ նրանցից յուրաքանչյուրը կարող եք գնել նույնիսկ առանց տանից դուրս գալու։ Անցյալ տարի մենք գործարկել ենք կայք, որի միջոցով հնարավոր է ստուգել հեռախոսահամարի հասանելիությունը եւ առցանց գնել այն։ Մեր բաժանորդներից շատերն արդեն գնահատել են այդ հնարավորությունը, որը մենք շարունակաբար զարգացնում ենք, որպեսզի առաջարկենք էլ ավելի հարմար եւ շահավետ պայմաններ»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։