11:34 | 20.03.18 | Նորություններ | 3650

Արմեն Սարգսյան. Հայաստանի ՏՏ ներուժը պետք է ճիշտ ուղղորդել

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Սիլիկոնյան հովտում հանդիպում է ունեցել տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 100 գործարարների ու մասնագետների հետ:

Արմեն Սարգսյանի գրասենյակից հայտնում են, որ զրույցն ընթացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման միտումների ու մարտահրավերների շուրջ:

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ ոլորտը շատ արագ է զարգանում ու փոփոխվում, հետեւաբար՝ պետք է ձգտել կատարելագործման ու ավելի մրցունակ լինենք։

Նրա խոսքով՝ Հայաստանում առկա է հսկայական ներուժ, որի ճիշտ ուղղորդումը կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանն ու ներդրումների ներգրավմանը:

Արմեն Սարգսյանն այցելել է նաեւ «Սինոփսիս» ընկերություն: