Մարտի 16-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմից ներկայացվել է «Լերմոնտով-Ռուբինշտեյն-Վրուբել» գրական-երաժշտական ներկայացումը:
«Ռոստելեկոմ» Հայաստանի հովանավորությամբ ներկայացումն ամբողջացել է պոեմին նվիրված ժամանակակից անիմացիոն եռաչափ լուծումների շնորհիվ։ Հետագայում դրանք ներկայացվելու են նաեւ Ռուսական արվեստի թանգարանի սրահում։
«Վրուբելի գողացված կտավի վերադարձը Հայաստան նշանակալի իրադարձություն է մեզ բոլորիս համար։ Ուրախ ենք, որ մեր վաղեմի գործընկերոջ՝ Երեւանի ռուսական արվեստի թանգարանի հավաքածուն ամբողջացավ եւ նման բարձրարժեք արվեստի գործը վերադարձավ իրենց հարկի տակ։ Լինելով տեխնոլոգիական ընկերություն՝ մեզ համար շատ կարեւոր է աջակիցն ու գործընկերը լինել մշակութային արժեքները ժամանակակից հանդիսատեսին եւ արվեստասերներին նորովի մատուցելու գործում։
Նման անիմացիոն լուծումներն առաջին անգամ են Հայաստանում կիրառվում բեմից, ձեւավորվում են նոր մոտեցումներ, ինչը, համոզված եմ, կնպաստի մշակութային կենտրոնների առավել գրավչությանը, այցելությունների աճին։ Իսկ ովքեր այսօր ներկա չեն գտնվի անպայման խորհուրդ կտամ այցելել թանգարան եւ արվեստի հետ շփվել նաեւ տեխնոլոգիաների լեզվով»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։