09:44 | 19.03.18 | Նորություններ | 11775

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է STARTPHONE EXTRA 2500 սակագնային պլանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ STARTPHONE 2500 սակագնային պլանի բաժանորդները, որոնք այլեւս չունեն պարտադիր բաժանորդագրության պարտավորություններ, պայմանագիրը չխզելու դեպքում ավտոմատ կերպով կանցնեն STARTPHONE EXTRA 2500 սակագնային պլանին:

STARTPHONE EXTRA 2500 սակագնային պլանով նույն 2500 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդները  կստանան 3 անգամ ավելի շատ ինտերնետի ծավալ՝ սոցիալական ցանցերում առավել անհոգ շփվելու համար, իսկ 2500 րոպե ներցանցային խոսելաժամանակը եւ սակագնային պլանի շրջանակում ավելացված նոր՝ 50 րոպե խոսելաժամանակը դեպի ՀՀ այլ ցանցեր թույլ կտան միշտ մնալ կապի մեջ:  

«Ավելացնելով սակագնային պլանի ներսում առաջարկվող ինտերնետի փաթեթը եւ խոսելաժամանակը ինչպես դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց, այնպես էլ դեպի ՀՀ այլ ցանցեր, մենք ստեղծել ենք առավել հարմարավետ ու մատչելի պայմաններ մեր հավատարիմ բաժանորդների համար: Առաջարկելով STARTPHONE EXTRA 2500 սակագնային պլանը՝ մենք խնայել ենք մեր բաժանորդների ժամանակը եւ հոգացել ենք նրանց հարմարավետության մասին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Փաթեթով տրամադրվող ծառայություններ

Ներցանցային խոսելաժամանակ

2500 րոպե

Խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր

50 րոպե

Ինտերնետ

3000 ՄԲ