09:27 | 21.02.18 | Նորություններ | 17120
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ արդեն հնարավոր է ԱՊՊԱ վճարումներն իրականացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում տեղադրված ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալների միջոցով:
ՄոբիԴրամի վճարային տերմինալներով ԱՊՊԱ վճարումները կատարվում են առանց միջնորդավճարի, իսկ գանձվող ապահովագրավճարը 5%-ով ավելի ցածր է, քան այն դեպքում, երբ վճարումն անմիջապես կատարվում է ապահովագրական ընկերությունների գրասենյակներում:
ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալների միջոցով հնարավոր է կատարել հետեւյալ ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ վճարումները՝ «Արմենիա Ինշուրանս», «Ինգո Արմենիա», «Նաիրի Ինշուրանս», «ՌԵՍՈ», «Ռոսգոսստրախ-Արմենիա» եւ «ՍԻԼ Ինշուրանս»: