14:15 | 20.02.18 | Նորություններ | 3771

Երեւանում կքննարկվեն ինքնագնաց ավտոմեքենաների հեռանկարները

Փետրվարի 22-ին՝ ժամը 16:00-ին, ANEL-ի (Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների) տարածքում կքննարկվեն ինքնագնաց ավտոմեքենաների ներկան եւ զարգացման հեռանկարները:  

«Հեղափոխություն արդյունաբերության մեջ - ինքնագնաց եւ հաղորդակցվող ավտոմեքենաներ» խորագրով սեմինարը կվարի «Նեյշնլ Ինստթրումենթս» ընկերության ներկայացուցիչ Գուրգեն Մարդոյանը:

Մուտքն ազատ է, հարկավոր է գրանցվել այստեղ:

Կքննարկվեն հետեւյալ թեմաները.

- Ավտոմեքենաշինության արդիական ուղղությունները,
- Ինքնագնաց ավտոմեքենաներ - առավելությունները եւ թերությունները,
- Վարորդին օժանդակող համակարգերի (ADAS) էվոլյուցիան,
- Ինքնագնաց ավտոմեքենաների առանձնահատկությունները՝ փորձարկման տեսանկյունից,
- Ավտոմեքենաների փորձարկման ավանդական եւ ժամանակակից եղանակները,
- Ինքնագնաց ավտոմեքենաների ոլորտում արդիական ինժեներական խնդիրները, եւ դրանց լուծման համար անհրաժեշտ գիտելիքները:

Նախկինում պատմել էինք այն մասին, որ Հայաստանում նախագծվում են ուշագրավ լուծումներ ինքնավար ավտոմեքենաների մշակման ուղղությամբ: Գուրգեն Մարդոյանի հետ մեր հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ: