13:22 | 27.12.17 | Նորություններ | 42732
Գյումրիում բացվել է Beeline-ի նոր վաճառքի եւ սպասարկման գրասենյակ, որի հասցեն է Պ.Սեւակ 9, տարածք 1/1։
Գրասենյակը հաճախորդներին կսպասարկի աշխատանքային օրերին՝ ժամը 09։00-ից մինչեւ 18։00-ը՝ առանց ընդմիջումների։
«Հիանալի է տարին ավարտել այսպիսի հաճելի նորամուտով։ Այժմ Հայաստանի երկրորդ քաղաքի բնակիչների համար հասանելի կլինի այս գեղեցիկ, նոր եւ հարմարավետ վաճառքի եւ սպասարկման գրասենյակը։ Վստահ եմ, որ մեր հաճախորդներն այն կայցելեն միայն հաճույքով եւ բարձր տրամադրությամբ։ Բացի այդ շատ ուրախ եմ, որ մեր աշխատակիցներն ասյուհետ իրենց պարտականությունները կկատարեն այս ժամանակակից եւ նորաձեվ գրասենյակում»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Պ. Սեւակ 8/3 հասցեում գտնվող Beeline-ի Վաճառքի եւ սպասարկման գրասենյակը այլեւս չի գործում։