14:25 | 26.12.17 | Նորություններ | 38761

Beeline-ը բարելավել է «Վստահության րոպեներ» ծառայության պայմանները

Beeline-ը հայտարարում է «Վստահության րոպեներ» ծառայության տրամադրման պայմանների բարելավման մասին։

Այժմ ծառայությունը հնարավոր է ակտիվացնել նույնիսկ բացասական հաշվեկշռի դեպքում։ Ծառայության տրամադրման շեմն իջել է մինչեեւ մինուս 100 դրամ, իսկ ծառայության արժեքը մնացել է անփոփոխ՝ 29 դրամ։

Եթե բաժանորդի հաշվի միջոցները սպառվել են, եւ լիցքավորելու հնարավորություն չկա, ապա «Վստահության րոպեները» թույլ կտան մնալ կապի մեջ եւ օգտվել ընկերության սիրելի ծառայություններից։ Բաժանորդի հայտով Beeline-ը ժամանակավորապես կլիցքավորի իր հաշիվը։

«Beeline-ի հետ հեշտ է եւ հարմար նույնիսկ մինիմալ կամ բացասական հաշվեկշռի դեպքում։ Ծառայության տրամադրման շեմն իջեցնելու առաջարկն ամենահաճախ հնչողն էր անցած «Հաճախորդի օրվա» ընթացքում։ Այս նախաձեռնությունը մեր կողմից բաժանորդների ցանկություններին արագ արձագանքելու վառ օրինակ է, ինչպես նաեւ փոքրիկ, սակայն, հավանաբար, շատ օգտակար նվեր գալիք տոներին ընդառաջ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում տրամադրվող գումարի չափը կախված է վերջին երեք ամիսների ընթացքում բաժանորդի կողմից ծառայությունների համար ծախսված գումարից: «Վստահության րոպեներ» կարելի է ստանալ ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ ռոումինգում` հավաքելով *141# հրահանգը: