11:35 | 26.12.17 | Նորություններ | 10964

Վեդիի արմաթցիները «Հեքիաթային դաշնամուր» են մշակել

Վեդիի ավագ դպրոցի արմաթցիների եւ գեղարվեստի դպրոցի ռադիոինժեներական խմբակի սաների համատեղ ներկայացրած «Հեքիաթային դաշնամուր» ծրագիրը Awesome Foundation-ի կողմից դրամական պարգեւի է արժանացել:

Առանց ստեղների դաշնամուրն իրենից ներկայացնում է գեղեցիկ դիզայնով արկղ, որտեղ ձեռքի շարժումով նոտաներ են արձակվում` կախված ձեռքի դիրքից եւ տեղակայումից։ Դաշնամուրն աշխատում է ինֆրակարմիր ճառագայթների օգնությամբ եւ շուտով կտեղադրվի հասարակական որեւէ վայրում:

«Դպրոցականներն այժմ օր ու գիշեր աշխատում են, որպեսզի ծրագիրն ավարտին հասցնեն եւ ամանորի տոներին տեղադրեն Վեդի քաղաքի կենտորնական տոնածառի մոտ, իսկ այնհուհետեւ նորարար դաշնամուրը կտեղափոխեն Վեդիի կենտրոնական հիվանդանոցի մանկական բաժանմունքում»,- նշել է Արմաթ լաբորատորիայի խմբավար Օրբել Խաչատրյանը:

Վեդիի արմաթցիներին է պատկանում նաեւ Ժոժո ռոբոտի գաղափարը, որը պաշտոնապես ազդարարեց 2014թ. 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք ցուցահանդեսի մեկնարկը՝ կտրելով կարմիր ժապավենը:

Awesome Foundation-ը անկախ մարդկանց մի խումբ է, որն աջակցում է իրականությունը հիանալի դարձնող գաղափարներին: Յուրաքանչյուր ամիս հիմնադրամը տրամադրում է $1000-ին համարժեք փոքր դրամաշնորհ տվյալ ամսվա հաղթող նախագծին: