12:23 | 21.12.17 | Նորություններ | exclusive 13967

ՀՀ ստարտափները կարող են դիմել Wise Guys Fintech աքսելերացիոն ծրագրին

Ֆինթեք ուղղվածության վաղ շրջանի հայաստանյան ստարտափները կարող են դիմել Startup Wise Guys էստոնական աքսելերատորի հայտարարած նոր ծրագրին:

Wise Guys Fintech ծրագիրը, որը կհյուրընկալվի Swedbank-ի կողմից, կմեկնարկի գարնանը եւ կանցկացվի Ռիգայում:

Հայտերը հասանելի են այստեղ:

Ընտրված թիմերը կստանան €20 հազ. ֆինանսավորում, ժամանակակից քովորքինգ տարածք, 3-ամսյա աքսելերացիոն ծրագրի մասնակցություն, որից հետո եւս 3 ամիս աջակցության եւ ցանկության դեպքում քովորքինգ տարածքում աշխատել շարունակելու հնարավորություն

Էստոնական Startup Wise Guys-ը Եվրոպայի առաջատար B2B աքսելերացիոն ծրագրերից է, եւ սկանդինավյան տարածաշրջանում թոփ 10 ներդրողներից մեկը՝ վաղ շրջանի ստարտափներում:

Հիշեցնենք, որ Startup Wise Guys էստոնական աքսելերատորի գործադիր տնօրեն Քրիստոբալ Ալոնսոն այս ամիս այցելել էր Երեւան: Itel.am-ի հետ զրույցում նա ընդգծել էր, որ հայկական ստարտափների համար հաջորդ քայլը դեպի Եվրամիության շուկա նայելն է:

Այս տարի գարնանը Inapptics-ը դարձավ առաջին հայաստանյան ստարտափը, որը մասնակցեց Startup Wise Guys-ի աքսելերացիոն ծրագրին:

Նարինե Դանեղյան