16:19 | 12.12.17 | Նորություններ | 21333

My Beeline Armenia հավելվածը ներբեռնվել է ավելի քան 100 հազ. անգամ

My Beeline Armenia մոբայլ հավելվածի ներբեռնումների թիվը գերազանցել է 100 հազարը, իսկ հավելվածի ակտիվ օգտագործողների թիվն աճում է։

Հավելվածն օգտատերերին հնարավորություն է տալիս առանց տանից դուրս գալու ինքնուրույն լուծել կապի ծառայությունների հետ կապված բազմաթիվ հարցեր։

«Ես ինքս մեր հավելվածի առաջին օգտագործողներից եմ, եւ ուրախ եմ տեսնել, որ մեր «ակումբը» շարունակաբար մեծանում է։ Մեր ամբողջ ռազմավարությունը կառուցված է ժամանակակից թվային ընկերություն դառնալու գաղափարի վրա, իսկ դա առաջին հերթին նշանակում է հնարավորություն տալ բաժանորդներին առցանց լուծել մաքսիմալ հնարավոր հարցեր։ 21-րդ դարում մարդկանց ժամանակը շատ թանկ է, եւ մենք՝ գնահատելով մեր հաճախորդների ժամանակը առաջարկում ենք այն խնայելու պարզ եւ հարմար տարբերակներ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

My Beeline Armenia հավելվածը կարելի է ներբեռնել Play Market, App Store եւ Windows հարթակներից, ինչպես նաեւ մուտք գործել վեբ տարբերակով: