13:40 | 12.12.17 | Նորություններ | 9139

ՊՆ-ն մրցույթ է հայտարարում ՏՏ ոլորտի մասնագետ զորակոչիկների համար

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել 2017թ. ձմեռային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները` հետեւյալ մասնագիտություններով՝ ծրագրավորում, ցանցեր, կիբեռանվտանգություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչեւ ս.թ. դեկտեմբերի 25-ը կարող են գրանցվել http://atmk.mil.am հղմամբ:

Հարցերի համար կարելի է գրել atmk@mil.am էլ.փոստին կամ զանգահարել +374 10 29 44 16 հեռախոսահամարով: