17:21 | 05.12.17 | Նորություններ | 18511

Beeline-ում մեկնարկել է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիա

Beeline-ի հաճախորդները դեկտեմբերի 1-ից մինչեւ 2018թ. հունվարի 31-ը կարող են գնել հեռախոս եւ ստանալ երկրորդ՝ Beeline-ի բրենդավորված սմարթֆոնը զեղչված գնով։

Նախատոնական առաջարկի շրջանակում ցանկացած 30 000 դրամը գերազանցող ոչ բրենդավորված հեռախոս գնելու դեպքում, Beeline Smart 8 եւ Beeline Pro 6 հեռախոսները հասանելի կլինեն համապատասխանաբար 12 000 եւ 24 900 դրամով։ Հեռախոսները տրամադրվում են «Սմարթ 1500» սակագնային փաթեթի հետ միասին։

«Beeline-ի բրենդավորված սմարթֆոններն առաջարկում են լավ որակ եւ գրավիչ դիզայն հասանելի գնով։ Ամանորյա տոների նախաշեմին Beeline-ն իր հաճախորդներին նվիրում է հարմար եւ շահավետ հնարավորություն՝ արդիական եւ ժամանակակից նվեր անել իրենց եւ իրենց մտերիմներին»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ամանորյա առաջարկի շրջանակում ձեռք բերված սմարթֆոնները պետք է ձեւակերպվեն մեկ անձնագրով։ Գնումը կարելի է ձեւակերպել նաեւ ապառիկով։