11:57 | 05.12.17 | Նորություններ | 4947
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն առաջարկել է հեռահաղորդակցության ոլորտում մասնագիտացած ZTE չինական կորպորացիային՝ R&D լաբորատորիա հիմնել նաեւ Հայաստանում:
Առաջարկն արվել է Վահան Մարտիրոսյանի եւ ZTE չինական կորպորացիայի փոխնախագահ Սյուե Բինի հանդիպման ժամանակ:
Վահան Մարտիրոսյանը կառավարության կողմից աջակցության պատրաստակամություն է հայտնել, եթե ընկերությունը որոշի լայնամասշտաբ որեւէ ծրագիր իրականացնել Հայաստանում։
Կողմերը քննարկվել են նաեւ տարածաշրջանային Data center-ի (տվյալների մշակման կենտրոնի) ստեղծման նախագիծը։ Նախարարը նշել է, որ ուրախ կլինի, եթե ZTE-ն որեւէ ձեւաչափով մասնակցի այս ծրագրի իրագործմանը։
Սյուե Բինն իր հերթին հայտնել է, որ ZTE եկամուտը 2017թ. երրորդ եռամսյակի դրությամբ կազմել է $12 մլրդ, որի 10 տոկոսը հատկացվում է գիտահետազոտական ծրագրերին (R&D)։ Ընկերությունը, մասնավորապես, կենտրոնացած է 5G ստանդարտի զարգացման վրա։
Հայաստանում ZTE-ն ունի միայն վաճառքի ներկայացուցչություն, մի քանի պայմանագրերով աշխատում են հայաստանյան հեռահաղորդակցության 2 օպերատորների հետ` IP հեռուստատեսային ծառայությունների եւ այլ ոլորտներում։