17:11 | 04.12.17 | Նորություններ | 6185

Քննարկվել են Հայաստանում WCIT 2019-ի անցկացման մանրամասները

Այսօր Երեւանում քննարկվել են Հայաստանում 2019թ. անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies - WCIT) նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չիուն:

Վահան Մարտիրոսյանը նշել է, որ համաժողովի անցկացումը Հայաստանում պարտավորեցնող է, եւ կգործադրվեն բոլոր ջանքերը այն բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Իվոն Չիուն իր հերթին ընդգծել է, որ համաժողովին նախատեսվում է մոտ 80 երկրների 4500-ից ավելի պատվիրակների մասնակցություն։

WCIT 2019թ. Հայաստանում կանցկացվի ՀՀ կառավարության եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) աջակցությամբ:

Itel.am-ի զրույցը Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance -WITSA) նախագահ Իվոն Չիուի եւ միեւնույն կառույցի գլխավոր քարտուղար Ջեյմս Պոյզանթի հետ հասանելի է այստեղ: