ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ եւ ստանալ գեղեցիկ համար:
«iPhone-ի երկրպագուների համար՝ տարվա ամենասպասված սմարթֆոնը պաշտոնապես վաճառքի էր հանվել մոտ մեկ ամիս առաջ եւ այն արդեն հնարավոր է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ում: Մենք աշխատում ենք ամենավերջին նորամուծությունները մեր բաժանորդներին մշտապես հասանելի դարձնելու ուղղությամբ», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
iPhone X-ը կարելի է գնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետեւյալ սպասարկման կենտրոններից՝ Ամիրյան 3, Իսահակյան 33 , Ծիծեռնակաբերդի խճուղի 3 («Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնի տարածքում), Հյուսիսային պողոտա 6/14, Նոր Նորք, Գայի պողոտա 10/6: