11:46 | 01.12.17 | Նորություններ | 21471

Վանաձորում բացվել է Beeline-ի Վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակ

Վանաձորում բացվել է Beeline-ի նոր Վաճառքի եւ սպասարկման գրասենյակ՝ Տիգրան Մեծ 73, տարածք ½ հասցեում։  

Գրասենյակը բաց է աշխատանքային օրերին՝ ժամը 09։00-ից մինչեւ 19։00-ը, իսկ շաբաթ օրերին՝  09։00-ից մինչեւ 18։00-ը՝ առանց ընդմիջումների։  

«Այժմ մեր հաճախորդների համար Վանաձորում գործում է նոր վաճառքի եւ սպասարկման գրասենյակ, որն ավելի մեծ է, ավելի ազատ, նորաձեւ եւ ժամանակակից։ Բացի այդ, այն գտնվում է այցելության համար ավելի հարմար վայրում, որպեսզի մեր ծառայությունները հնարավորինս հասանելի լինեն հաճախորդների համար։ Վստահ եմ նաեւ, որ մեր աշխատակիցներին ավելի հաճելի կլինի աշխատել եւ սպասարկել բաժանորդներին նոր եւ գեղեցիկ գրասենյակում», -նշել է Հայաստանում Beeline-ի կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։

Տիգրան Մեծի 59 հասցեում գտնվող Beeline-ի Վաճառքի եւ սպասարկման գրասենյակը այլեւս չի գործում։