12:56 | 30.11.17 | Նորություններ | 5384

YouTube-ը Stories-ին համանման ծառայություն է գործարկում

YouTube-ն այսօր հայտարարել է, որ գործարկում է Reels գործառույթը, որը նման է Instagram-ի եւ Snapchat-ի Stories-ին:

Reels-ը թույլ կտա հայտնի ալիքների տերերին կիսվել 30-վայրկյանանոց տեսանյութերով՝ ներկայացնելով դրանք ֆիլտրերով, երաժշտությամբ եւ սթիքերներով:  

Այլ սոցցանցերի Stories-ից Reels-ը տարբերվում է նրանով, որ տեսահոլովակները չեն ջնջվի հրապարակումից 24 ժամ անց: YouTube-ը դրանք կպահպանի հատուկ բաժնում՝ տվյալ ալիքի էջում: Reels-ը կդառնա YouTube Community սոցիալական հարթակի մաս:

Օգտատերերը կկարողանան հավանել կարճ տեսանյութերը եւ մեկնաբանություններ թողնել:

Սկզբում Reels-ը կգործարկվի միայն փակ բետա տարբերակով, իսկ ավելի ուշ հասանելի կդառնա 10 հազ-ից ավելի բաժանորդագրություն ունեցող YouTube ալիքներին: