ՎիվաՍել-ՄՏՍ-ի, մշակույթի նախարարության եւ «ՊրոԱրտ» ընկերության գործակցության արդյունքում ստեղծված «Հայկական ժողովրդական նվագարաններ» ալբոմն իր պատվավոր տեղն է գտել Ժողովրդական արվեստի կենտրոնի՝ Դիլիջանի մասնաճյուղ-թանգարանում:
«Մշակույթը յուրաքանչյուր ազգի հոգեւոր նկարագիրն է: Ժամանակին համահունչ լինելով հանդերձ՝ անհրաժեշտ է հնարավորության սահմաններում մաքուր պահել ազգը սնող աղբյուրը: Որքան էլ անսպասելի հնչի՝ այդ հարցում անչափ մեծ է մարզերի դերը: Մեր այստեղ լինելը պատահական չէ. եթե ձեզ հաջողվել է աչքի լույսի պես պահել 19-րդ դարի այս շինությունը եւ այն վերածել թանգարանի, ուրեմն ազգային գործիքների համար թվայնացված ալբոմն իր արժանի տեղն է գտել: Ստեղծված ձայնասկավառակներն իրական արժեք են, եւ հույս ունեմ՝ կծառայեն ազգային երաժշտության եւ արվեստի պահպանման նպատակին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մշակույթի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է ավելի քան 89 մլն դրամի սոցիալական ներդրում: