16:41 | 27.10.17 | Հոդվածներ | exclusive 94645
Founder Institute-ը, որը գաղափարի եւ նվազագույն կենսունակ պրոդուկտի (MVP) փուլում ստարտափներ կայացնելու ճանապարհին աշխարհի առաջատար ծրագրերից է, հայտեր է ընդունում Երեւանում իր 4-ամսյա աքսելերացիոն ծրագրի համար: Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 29-ն է:
Հայաստանում Founder Institute-ը հիմնադրել են Արմին Սաիդին, Նարինե Կոտիկյանը եւ Մարի Բարսեղյանը:
Նարինե Կոտիկյանը Itel.am-ի հետ զրույցում նշում է, որ ստարտափները 4 ամիսների ընթացքում սովորում են բիզնես սկսելու հմտություններ:
«Founder Istitute-ի ծրագիրը ունի տարիների ընթացքում իրեն լավագույնս երաշխավորած ու շարունակաբար էլ ավելի լավացող մոդել, ինչը ներառում է հստակ կառուցվածք ու մոդուլներ, մենթորների հետ մանրակրկիտ աշխատանք եւ ահռելի կապեր ամբողջ աշխարհում ամենահաջողակ հիմնադիրների ու ներդրողների հետ՝ ավելի քան 8000 մարդ: Ձեւաչափն այնպիսին է, որ մասնակիցները պետք է անպայման աշխատեն իրենց գաղափարի/բիզնեսի վրա, այլ ոչ թե գործեն «հիմա լսենք, սովորենք, հետո կանենք» սկզբունքով»,- ընդգծում է Founder Institute Հայաստանի համահիմնադիրը:
Նարինե Կոտիկյանի խոսքով՝ ծրագրին դիմելու փուլին հաջորդելու է ամենակարեւոր փուլը՝ Entrepreneurial DNA թեստի հանձնումը:
Մարի Բարսեղյանն ու Նարինե Կոտիկյանը
Դասընթացն արժե $500:
Founder Institute հիմնադրվել է 2009թ. Սիլիկոնյան հովտում: Կազմակերպության կենտրոններն այժմ գործում աշխարհի 60-ից ավելի երկրի 150 քաղաքներում: Կառույցի շրջանավարտների կողմից ստեղծված ընկերությունների ընդհանուր արժողությունը ավելի քան $15 մլրդ է:
Նարինե Դանեղյան
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը
10:30 | 19.08.24 | Հոդվածներ
Zenbook S 16. ASUS-ի նորույթն՝ արհեստական բանականության գործառույթներով