14:41 | 26.10.17 | Նորություններ | 13009
Նոյեմբերի 3-ին «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան ներկայացուցչությունը Երեւանում կկազմակերպի կիբերանվտանգության համաժողով՝ ուղղված ֆինանսական հաստատություններին:
Համաժողովի ընթացքում տարբեր երկրներից ժամանած անվտանգության փորձագետները եւ խորհրդատուները կքննարկեն ոլորտում առկա մարտահրավերները, կկիսվեն իրենց փորձով եւ կառաջարկեն արդիական լուծումներ։
Միջոցառմանը կմասնակցեն Ֆինանսական ընկերությունների ղեկավարներ, անվտանգության եւ ՏՏ մասնագետներ:
Միջոցառման երկրորդ հատվածում CQURE ընկերության անվտանգության փորձագետ Մայք Յանկովսկի-Լորեկը կանցկացնի անվտանգության թեմայով վարպետաց դաս, որի ընթացքում ՏՏ անվտանգության ոլորտի մասնագետները կծանոթանան անվտանգության նոր հնարքներին, գործիքներին եւ լուծումներին։
Միջոցառման խոսնակների թվում են Մայքրոսոֆթի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ծրագրային ակտիվների կառավարման եւ համապատասխանության ղեկավար Լորան Սիգնորետը, Cycap ընկերության կիբերանվտանգության փորձագետ Գերգելի Դզսինիչը, Մայքրոսոֆթի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ավագ ամպային տեխնոլոգիայի մասնագետ Ռատկո Մուտավդժիկը, կիբերանվտանգության գլխավոր մասնագետ Արտյոմ Սինիցինը: