14:08 | 25.10.17 | Նորություններ | 15514

Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսել է «Բիզնեսը թվային ապագայում» թեմայով

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Առաջնորդության դպրոցում» բաց դասի ժամանակ հանդես է եկել դասախոսությամբ՝ «Բիզնեսը թվային ապագայում» թեմայով։

Ընկերության ղեկավարը իր սեփական փորձի եւ վերջերս Սիլիկոնային հովիտ կատարած այցի հիման վրա լսարանին ներկայացրել է բիզնեսի կառավարման հիմնական այն միտումներն ու գործիքները, որոնք կիրառում են «պիոներ ընկերություններն» ու թվային ապագայի «ճարտարապետ» ընկերությունները։

«Վերջերս ինձ հաջողվեց անձամբ տեսնել, թե ինչպես են աշխատում եւ կառավարում բիզնեսը Սիլիկոնային հովտի ամենախոշոր եւ հայտնի ընկերություններում։ Առաջինն ինչ նկատեցի այն էր, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում մեծ մասը կազմում եմ նրանք, ովքեր ոչ թե ժառանգել են իրենց հարստությունը, այլ վաստակել են շատ երիտասարդ տարիքում։ Ամեն հաջող բիզնես ունի իր պատմությունը, եւ ես ուրախ եմ կիսվել այսօրվա միջոցառման մասնակիցների հետ իմ դիտարկումներով եւ կանխատեսումներով՝ թվային ապագայի բիզնեսի մասին»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: