16:56 | 11.09.17 | Նորություններ | 6663

Հայաստանը Թայվանում մասնակցում է ՏՏ համաշխարհային համաժողովին

Հայաստանը մասնակցում է սեպտեմբերի 10-13-ը Թայվանի մայրաքաղաք Թայբեյում ընթացող ՏՏ համաշխարհային համաժողովին (World Congress in Information Technology - WCIT):

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանը WCIT-ին մասնակցում է արդեն 3-րդ տարին անընդմեջ:

Այս տարի Հայաստանը ներկայացնում են WCIT 2019-ի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը, փոխտնօրեն Լեւոն, Բաբայանը, WCIT 2019 խորհրդատու Աննա Թովմասյանը, ԻՏՁՄ պրոյեկտ մենեջեր Արթուր Ավետիսյանը, ԻՏՁՄ անդամներ՝ «Ինստիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը, «Ինստիգեյթ դիզայն» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, «Ինստիգեյթ խորհրդատվական» ընկերության տնօրեն Աննա Գեւորգյանը եւ  «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության տնօրեն Արտակ Չոփուրյանը:

ԻՏՁՄ փոխտնօրեն Լեւոն Բաբայանը ողջունել է WCIT 2017-ի կազմակերպիչներին ու մասնակիցներին, ապա հրավիրել ներկաներին Հայաստան՝ 2019թ. միեւնույն համաժողովին մասնակցելու համար:

WCIT-ը World Information Technology And Services Alliance-ի (WITSA) կողմից անցկացվում է 1978-ից:

2019-ին համաժողովը կանցկացվի Երեւանում, որի շրջանակում Հայաստան կժամանեն միջազգային առաջատար ընկերությունների 2000-ից ավելի ներկայացուցիչներ: