12:45 | 09.09.17 | Նորություններ | 13988

Հայաստանի թվայնացման օրակարգի նախագիծը պատրատ կլինի մինչեւ տարեվերջ

«Հայաստանի թվայնացման օրակարգ» փաստաթղթի նախագիծը պատրաստ կլինի մինչեւ տարեվերջ:     

Այդ մասին հայտարարվել է այսօր Երեւանում մեկնարկած «Հայաստանի թվայնացման օրակարգ» աշխատաժողովում, որի բացմանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Աշխատաժողովի նպատակն է ազդարարել Հայաստանի թվայնացման օրակարգի մշակման մեկնարկը եւ պատրաստել օրակարգի փաստաթղթի նախագիծը:

Աշխատաժողովը տեւելու է երկու օր: Առաջին օրը նվիրված է լինելու թվային ռազմավարությունների միջազգային միտումներին եւ Հայաստանում դրանց կիրառման հնարավորություններին․ ներկայացվելու են տարբեր երկրների թվային ռազմավարությունները եւ ՝ Հայաստանի համար քաղված դասերը:

Երկրորդ օրվա ընթացքում կառավարության ներկայացուցիչները եւ փորձագետներն աշխատելու են «Հայաստանի թվայնացման օրակարգ» փաստաթղթի նախագծի վրա։

Աշխատաժողովը կազմակերպել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Զարգացում եւ ռազմավարական ուսումնասիրություններ» ծրագրի օժանդակությամբ: