16:10 | 20.07.17 | Նորություններ | 34170

Beeline-ը «Անվտանգ համացանց» դասընթաց է անցկացնում ամառային ճամբարներում

Beeline-ի եւ Վորլդ Վիժն Հայաստանի ղեկավարներն այցելել են Հանքավանի Զեփյուռ ճամբար, որտեղ անցկացվում է «Անվտանգ համացանց» դասընթացը։

Դասընթացի նպատակն է 11-14 տարեկան երեխաներին փոխանցել մի շարք հմտություններ համացանցի, դրանից անվտանգ օգտվելու կանոնների, համացանցում ճիշտ կողմնորոշվելու, ինչպես նաեւ համացանցի բացասական կողմերից խուսափելու վերաբերյալ: Դասընթացին մասնակցում է Թալինից շուրջ 20 երեխա:

«Լինելով պատասխանատու ՏՏ ընկերություն Beeline-ը խիստ շահագրգռված է, որպեսզի իր ծառայությունները լիարժեք օգտագործվեն հօգուտ մեր հաճախորդների։ Անվտանգությունը համացանցում շատ կարեւոր է, հատկապես դեռահասների շրջանում, եւ մենք մեր կողմից անում ենք հնարավորը՝ նրանց անհրաժեշտ գիտելիքներով զինելու համար։ Վստահ ենք, որ այդ գիտելիքները կփոխանցվեն նաեւ իրենց ընտանիքներին եւ ընկերներին, ինչի շնորհիվ շատերի կյանքը կփոխվի դեպի լավը»,- ասել է Հայաստանում  Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։      

Դասընթացն իրականացվում է «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագրի շրջանակում, որի մեկնարկը տրվել է 2017թ. մարտին Վորլդ Վիժն Հայաստանի եւ Beeline-ի կողմից: