15:15 | 20.07.17 | Նորություններ | 30656
«Ռոստելեկոմ»-ի եւ Վորլդ Վիժն Հայաստանի համագործակցության շրջանակում Ամասիայի գրադարանի եւ Ալավերդու «Առաքելություն Հայաստան» ՀԿ համակարգչային սրահներում ավարտվել են միջին տարիքի եւ տարեց (50+) բնակիչների համար առաջին դասընթացները:
«Азбука Интернета» («Ինտերնետի Այբբենարան») խորագրով հայալեզու դասընթացներն անցկացրել են երիտասարդ կամավորները:
Դասընթացի ավարտն ամփոփվել է հավաստագրերի հանձնման արարողությամբ, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից արտահայտել է իր կարծիքը դասընթացի վերաբերյալ։
Առաջիկայում Ամասիայում եւ Ալավերդիում կամավոր-դասընթացավարները կշարունակեն իրականացնել ծրագիրը նոր խմբերի համար։
Ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2015թ. նոյեմբերից։