13:05 | 25.04.17 | Նորություններ | 2493

Ներկայացվել է թռչող ավտոմեքենայի նախատիպը

Google-ի հիմնադիր Լարի Փեյջի կողմից ֆինանսավորվող Kitty Hawk ստարտափը ներկայացրել է «թռչող ավտոմեքենայի» առաջին նախատիպը ներկայացնող տեսանյութը:

Ըստ հեղինակների՝ խոսքն ամբողջովին էլեկտրական սարքի մասին է, որը բացարձակ անվտանգ է, իսկ վարորդից չի պահանջվում համապատասխան վկայական: Դա պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային գործակալության կանոնակարգերի համաձայն՝ «թռչող ավտոմեքենան» գերթեթեւ թռչող սարքերի դասին է պատկանում:



The Flyer մոդելը վաճառքում կհայտնվի տարեվերջին: Թե որքան այն կարժենա, դեռ պարզ չէ:

Հիշեցնենք, որ 2016թ. հունիսի Լարի Փեյջը գաղտնի ներդրում է կատարել երկու ընկերություններում, որոնք զբաղվում են թռչող ավտոմեքենաների մշակմամբ՝ Zee.Aero եւ Kitty Hawk:

Zee.Aero-ն փորձում է մշակել էլեկտրոնային ինքնաթիռ, որը կկարողանա թռիչք եւ վայրէջք կատարել ուղղահայաց: