12:00 | 21.04.17 | Նորություններ | 5475

Հայտնի են ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրող ՏՏ ընկերությունները

Glassdoor տեղեկատվական կադրային ծառայությունը հրապարակել է 2017թ. ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրող 25 ընկերությունների վարկանիշը, որտեղ գերակշռում են տեխնոլոգիական ընկերությունները:
 
Առաջատարը A.T. Kearney խորհրդատվական ընկերությունն է, որտեղ տարեկան միջին աշխատավարձը` ներառյալ հարկերը, կազմում է $175 000, որին հաջորդում է եւս մեկ խորհրդատվական ընկերություն՝ Strategy&-ն, $172 000:

Տեխնո ընկերություններից «ամենաառատաձեռնը» (3-րդ տեղ, $167,050) VMware-ն է, որին հաջորդում են Splunk-ը (4-րդ տեղ, $161 010), Cadence Design Systems-ը (5-րդ տեղ, $156 702), Google-ը՝ (6-րդ տեղ, $155 250), Facebook-ը (7-րդ տեղ$155 000) եւ NVIDIA-ն (8-րդ տեղ, $154 000):

LinkedIn-ը $150 000-ով 12-րդն է, Synopsys-ը՝ 15-րդը ($148 000): 19-րդ տեղում Microsoft-ն է՝ $144 000, 21-րդում՝ Visa Inc.-ը ($142 000), որին հաջորդում է Twitter-ը՝ $142 000:

Glassdoor-ի գլխավոր տնտեսագետ Էնդրյու Չեմբերլենի խոսքով՝ վարկանիշը փաստում է, որ բարձր աշխատավարձը շարունակում է ուղղակիորեն կապ ունենալ պահանջված լինելու եւ բարձրագույն կրթության հետ:

«Տեխնոլոգիական ոլորտում շարունակում ենք արձանագրել աննախադեպ աշխատավարձեր, քանի որ տաղանդերի համար պատերազմը դեռ շատ ակտիվորեն ընթանում է, ինչը մեծապես կախված է նաեւ բարձր որակավորում ունեցող աշխատակիցների շարունակական պակասով»,- բացատրել է նա: