13:01 | 12.04.17 | Նորություններ | 13092
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզում 2016թ. աջակցություն է ստացել երեք ընտանիք:
Ընկերությունների ղեկավարներն այցելել են ծրագրի շահառուներից՝ Վարսեր համայնքում բնակվող Ստեփանյանների ընտանիքին:
«Հաճախ, երբ մարդիկ խոսում են թվերի լեզվով, կենտրոնանում են հատկապես ցուցանիշների վրա: Մինչդեռ կա ավելի կարեւոր, նուրբ հարց. հարկավոր է հիշել, որ այդ թվերի հետեւում մարդկային կյանք կա: Տասնյոթ տարին մի ամբողջ պատանեկության շրջան է: Այս ընտանիքի երեխաներն այն ապրել են վագոն-տնակում: Նրանց անհոգ ու լուսավոր երազանքները փոխարինվել են ծնողների հոգսը ժամանակից շուտ զգալու գիտակցությամբ: Ապրած տարիները վերադարձնել հնարավոր չէ, բայց հետագա կյանքն այս ընտանիքի համար փոխվելու է: Ուզում եմ հավատալ, որ հարմարավետ պայմանները կստիպեն, որ դժվար հիշողությունները անցյալում մնան»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բնակարանաշինության իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2016թ. կատարել է մոտ 105 մլն դրամի, իսկ հինգ տարվա ընթացքում՝ ավելի քան 333 մլն դրամի ներդրում: