«Ռոստելեկոմ»-ը հայտարարում է գիտաժողով-մրցույթ՝ «Թվային եւ անալոգային էլեկտրոնիկա» ու «Հեռահաղորդակցություն եւ հեռակառավարում» թեմաներով:
Մրցույթն անցկացվում է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շրջանավարտների աջակցման եւ կարիերայի կենտրոնի, ինչպես նաեւ Կառավարման եւ տեխնոլոգիայի ֆակուլտետի հետ համատեղ եւ նախատեսված է ֆակուլտետի 1-4-րդ կուրսերի ու մագիստրատուրայի ուսանողների համար:
Լավագույն հոդվածներն ու աշխատանքները հայաստանյան «Ռոստելեկոմ»-ի եւ Ճարտարապետության եվ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից կարժանանան մրցանակների:
Մասնակցության համար ուսանողները պետք է մինչեւ ապրիլի 21-ը իրենց հոդվածներն ու գիտական աշխատանքները ներկայացնեն Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի եւ կառավարման համակարգերի ամբիոն:
Գիտաժողով-մրցույթի ավարտից հետո հոդվածները կտպագրվեն:
Մրցույթի հետ կապված հարցերի դեպքում ուսանողները կարող են զանգահարել Հայաստանի ազգային համալսարանի Կարիերայի կենտրոն՝ (010) 58-01-56 հեռախոսահամարով: