Աշխարհում ծանոթությունների ամենատարածված հավելվածներից Tinder-ը մոտ ապագայում կունենա նաեւ վեբ տարբերակ:
Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ Tinder Online-ը գրեթե ոչնչով չի տարբերվի մոբայլ տարբերակից:
Վեբ հարթակը հասանելի կլինի ցանկացած համակարգչից եւ բրաուզերից: Օգտատերը մուտքի համար պետք է կապի Facebook-ի իր օգտահաշիվը Tinder-ին, որից հետո միայն կկարողանա ծանոթանալ այլ օգտատերերի հետ:
Կայքը ներկայում փորձարկվում է Արգենտինայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Իտալիայում եւ մի շարք այլ երկրներում:
Հիշեցնենք, որ 2012թ. սեպտեմբերին գործարկված Tinder -ն այսօր հասանելի է 196 երկրում, ունի 50 մլն ակտիվ օգտատեր, որոնք օրական ավելի քան 90 րոպե են ծախսում հավելվածում: