15:17 | 03.02.17 | Նորություններ | 23707
Հայկական Koreez ընկերության մշակած Roofbot դասական փազլ խաղը ճանաչվել է ամբողջ աշխարհում AppStore-ի «Շաբաթվա անվճար մոբայլ հավելված»:
Այս մասին Itel.am-ին տեղեկացրել է Koreez ընկերության տնօրեն Սարգիս Սարգսյանը:
Խաղը հասանելի է նաեւ Google Play-ում:
Roofbot-ում գլխավոր հերոսը՝ ռոբոտը, տեղափոխում է երկրաչափական տարբեր առարկաներ եւ պետք է դրանք տեղադրի իրենց համապատասխան վայրերում։ Խնդրի հետաքրքրությունն այն է, որ միջավայրը փոխվում է ռոբոտի շարժմանը համընթաց: Խաղի թիրախային լսարանը 18-35 տարեկան գլուխկոտրուկ (փազլ) խաղերի սիրահարներն են։
Նշենք, որ Roofbot-ը 2016թ. նոյեմբերին Apple ընկերության կողմից բոլոր երկրներում ստացել էր գլոբալ առաջխաղացման իրավունք (featured)՝ «Լավագույն նոր խաղեր» անվանակարգում: Խաղը 4-րդ հորիզոնականն էր զբաղեցրել ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Կանադայի AppStore-երում: