10:38 | 20.12.16 | Նորություններ | 17267

Ինտերնետի կրկնակի ծավալը «My Beeline Armenia»-ում դարձել է անժամկետ

Beeline-ը հայտնել է «My Beeline Armenia» բջջային հավելվածով տրամադրվող «Mega 500+» շարժական ինտերնետ ծառայության անժամկետ երկարաձգման մասին:

«Mega 500+» ծառայությունը հավելվածով միացնելու դեպքում բաժանորդները կստանան գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ:    

«Mega 500+» շարժական ինտերնետի ծառայության բաժանորդները կշարունակեն  օրական ստանալ 1000 ՄԲ ծավալով գերարագ ինտերնետ՝ 500 ՄԲ փոխարեն։ Ծառայության արժեքը մնում է անփոփոխ՝ 150 դրամ օրավարձով:

«Մենք աշխատում ենք մեր բաժանորդների համար թվային ոլորտում ստեղծել ավելի շահավետ առաջարկներ ու հարմար պայմաններ: Վերջերս My Beeline Armenia բջջային հավելվածում ստեղծել ենք հնարավորություն պատվիրել սմարթֆոններ ոչ միայն կանխիկ, այլև ապառիկ գնման և անվճար առաքման պայմանով: Սա եւս մեկ առաջարկ է, որը նպատակ ունի խնայել մեր բաժանորդների ժամանակը, իսկ Beeline թվային աշխարhը դարձնել էլ ավելի պարզ և հարմար», - ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։