16:59 | 16.12.16 | Նորություններ | exclusive 10078
Սաղմնային (seed) փուլում գտնվող ստարտափները կարող են մասնակցել լատվիական հայտնի TechChill միջոցառման շրջանակում կազմակերպվող The Pitch Battle-ին, որի հաղթողը կմեկնի Սիլիկոնյան հովիտ:
Itel.am-ին TechChill-ից հայտնել են, որ մրցույթին կարող են մասնակցել նաեւ հայաստանյան B2B եւ B2C ստարտափները:
Դիմումների վերջնաժամկետը հունվարի 15-ն է: Ընտրված 10 թիմերը հայտնի կդառնան հունվարի 19-ին: Մանրամասները հասանելի են այստեղ:
Պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից ընտրված 10 լավագույն ստրատափները կմասնակցեն տեխնո ճամբար Startup Wise Guys Pitch Academy-ին, ինչպես նաեւ պրոդուկտի առաջխաղացման եւ ներկայացման թեմայով դասընթացների:
Փետրվարի 9-ին ստարտափները կմասնակցեն կիսաեզրափակչին, որի արդյունքում կընտրվեն 5 լավագույնները՝ մասնակցելու փետրվարի 10-ին կայանալիք TechChill Pitch Battle-ին:
5 թիմերից հաղթող կընտրվի մեկը եւ կստանա մրցանակ՝ ճանապարհորդություն դեպի Սիլիկոնյան հովիտ եւ այնտեղ ներդրողների հետ հանդիպման հնարավորություններ:
Եզրափակչին ներկա կլինի 30-ից ավելի բիզնես հրեշտակ՝ Բալթյան տարածաշրջանից:
TechChill Pitch Battle-ը եւ Pitch Academy-ն կազմակերպվում են Startup Wise Guys-ի կողմից, որն առաջին B2B աքսելերատորն է Եվրոպայում: