15:46 | 16.12.16 | Նորություններ | 2768

Instagram-ի օգտատերերի թիվը հասել է 600 մլն-ի

Instagram-ը նախօրեին հայտարարել է 600 մլն ամսական ակտիվ օգտագործողների շեմը հատելու մասին: 2016թ. հունիսից մինչ օրս օգտատերերի թիվն ավելացել է 100 մլն-ով:

Ընկերությունում նշել են, որ այս աճը Instagram-ի պատմության մեջ ամենաարագն է: 2014թ. համեմատ լսարանն աճել է կրկնակի:

2015թ. սեպտեմբերին Instagram-ը հայտարարել էր 400 մլն օգտատիրոջ սահմանը հատելու մասին:

2016թ. երկրորդ կեսի հատկանշական իրադարձություններից Instagram-ը համարել է ուղիղ հեռարձակումներ ապահովելու, բաժանորդագրվածներին ջնջելու եւ մեկնաբանություններն անջատելու հնարավորության ստեղծումը:

Կարեւոր գործառույթներից է նաեւ օգոստոսին ներկայացված Instagram Stories-ը, որը հնարավորություն է տալիս կիսվել օրվա ակնթարթներով, որոնք գրառումից անհետանում են 24 ժամ անց: