12:18 | 15.12.16 | Նորություններ | 14962
Beeline-ն աջակցել է Երիտասարդության եւ ուսանողների միջազգային կապերի ու փոխանակման հայկական կենտրոնի (ACE) միջոցառումների շարքի անցկացմանը:
Միջոցառումներն իրականացվում են աշխատանքային քննարկումների եւ հարցազրույցների տեսքով: Նպատակն է օգնել Հայաստանի ուսանողներին եւ երիտասարդ մասնագետներին՝ ձեռք բերելու աշխատանքային փորձ եւ մասնագիտական վերապատրաստում միջազգային կազմակերպություններում։
«Մենք իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր, որոնք օգնում են երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը եւ հատկապես կարեւորում ենք այնպիսի ծրագրերի աջակցումը եւ իրագործումը, որոնք թվային տեխնոլոգիական լուծումների միջոցով նպաստում են երիտասարդների ապագայի կերտմանը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։