17:12 | 14.12.16 | Նորություններ | 14063

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Գնիշիկն ապահովել է շուրջօրյա ջրամատակարարմամբ

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Ջրամատակարարման բարելավում» ծրագրի շրջանակում՝ Վայոց Ձորի Գնիշիկ գյուղն ամբողջությամբ ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ։

«Այս գյուղը մեկն է համատեղ ծրագրում ընդգրկվածներից, որտեղ մենք փորձել ենք առկա խնդիրները լուծել քայլ առ քայլ: Մեկ տարի առաջ այստեղ կարգավորվել է տարածքի լուսավորության հարցը, այսօր արդեն՝ խմելու ջրի: Գյուղական ենթակառուցվածքների զարգացումը եղել եւ մնում է մեր ուշադրության կենտրոնում: Դա կարեւոր է ոչ միայն մեզ համար՝ որպես պատասխանատու մոտեցում որդեգրած կազմակերպություն, այլեւ՝ բնակիչների, համայնքների ու երկրում զարգացման տեմպեր արձանագրելու համար: Ուրախ եմ տեսնել նաեւ, որ մեր որդեգրած արժեհամակարգը օրինակ է դարձել այլ կազմակերպությունների համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

FPWC-ի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցության արդյունքում 2015թ. գյուղն ապահովվել է նաեւ լուսադիոդային (LED) համակարգով գործող արտաքին լուսավորությամբ։