17:25 | 13.12.16 | Նորություններ | 13734

Beeline-ի աջակցությամբ մեկնարկել է հատուկ դասընթացների շարքը

Beeline-ը եւ Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են «Երեխաների խոսքի ուժը» ծրագրի շրջանակում հատուկ դասընթացների շարքի մեկնարկի մասին։

Այսօրվա դասընթացները տեղի են ունեցել Դիլիջան համայնքում: Ծրագրի մեկնարկը տրվել է Արարատի մարզ Նոր Խարբերդ համայնքում:

«Beeline-ը ողջունում եւ կարեւորում է այն ծրագրերի իրականցումը, որոնք օգնում են  երեխաներին եւ երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը, ինչպես նաեւ շատ ենք կարեւորում այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք նպաստում են մարզերի հավասարաչափ զարգացմանը։ Այս ծրագիրը յուրահատուկ է, քանի որ  օգնում եւ նպաստում է թվային տեխնոլոգիական լուծումների միջոցով ապագայի կերտմանը, ինչը այդքան կարեւոր է մեր ժամանակներում»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Երեխաների խոսքի ուժը» ծրագրի նպատակն է օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները՝ զարգացնել երեխաների եւ պատանիների ստեղծագործ, քննադատական մտածողությունը, բարձրացնել ծնողների եւ համայնքի բնակիչների իրազեկվածությունը երեխաների բարեկեցության վերաբերյալ։