12:07 | 13.12.16 | Նորություններ | exclusive 8593
Դեկտեմբերի 15 -17-ին Մայքրոսոֆթ Հայաստանը եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը կկազմակերպեն Հայաստանում Xamarin տեխնոլոգիային նվիրված առաջին հաքաթոնը:
Գրանցման հայտը հասանելի է այստեղ:
ՄԻԿ Հայաստանից Itel.am-ին տեղեկացրել են, որ հաքաթոնը հնարավորություն կտա ծրագրավորողներին սովորել մոբայլ հավելվածների մշակման գործընթացում լայն տարածում ունեցող Xamarin ծրագիրը եւ հաքաթոնի ընթացքում գործնականում կիրառել այն՝ ստեղծելով նորարար հավելվածներ Azure հարթակում։
Microsoft ընկերության հրավիրված մասնագետները դեկտեմբերի 15-ին կսովորեցնեն, թե ինչպես կառուցել, թեստավորել եւ կառավարել Azure հարթակում Xamarin-ով ստեղծված հավելվածները։
Դեկտեմբերի 16-17-ին էլ տեղի կունենա հաքաթոնը, որի ընթացքում թիմերը հնարավորություն կունենան գործնականում կիրառել իրենց ստացած գիտելիքները։
Լավագույն թիմերը կստանան մրցանակներ Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի կողմից։