12:11 | 17.11.16 | Հոդվածներ | exclusive 16174

ISTC Ինովացիոն լուծումների նորաբաց կենտրոնը՝ ֆոտոշարքով

Մեկ շաբաթ առաջ Երեւանում բացվել էր ISTC Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը՝ հագեցած գերժամանակակից տեխնիկայով, համալրված IBM  տեխնոլոգիական լուծումներով:

1000 քմ տարածք զբաղեցնող կենտրոնը տեղակայված է ԵՊՀ 7-րդ մասնաշենքի 6-րդ հարկում եւ առաջարկում է նորարարական միջավայր սկսնակ թիմերին ու ընկերություններին՝ տրամադրելով նրանց աշխատանքային տարածք եւ ենթակառուցվածքներ, տեխնիկական եւ գործարար խորհրդատվության, ինչպես նաեւ նոր կապեր հաստատելու հնարավորություն:

ISTC-ն hամատեղ hետազոտական դրամաշնորհային ծրագիր կսկսի՝ ուղղված Հայաստանի կրթական եւ գիտահետազոտական համակարգերի զարգացմանը: Ծրագրի շրջանակում տրամադրվելու է IBM ամպային ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն, առեւտրայնացման ռազմավարության մշակման աջակցություն եւ ֆինանսական աջակցություն:

Itel.am-ն այցելել է ISTC եւ ներկայացնում է նորաբաց կենտրոնում արված ֆոտոշարքը:

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի